Բաթումում այսօր մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները:
Տղամարդկանց ընտրանու կազմում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան, Սիրանույշ Ղուկասյանը:
Մեկնարկային տուրում մեր տղամարդիկ հանդիպում են Ճապոնիայի, կանայք՝ Ղրղըզստանի հետ: Լեւոն Արոնյանը եւ Լիլիթ Մկրտչյանը չեն մասնակցում մեկնարկային տուրին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ