Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»․ Թող «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը ի կատար կածվեն հանուն Հայաստանի և երևանցու շահի

Սեպտեմբեր 24,2018 20:40

«Հոդված 3» ակումբում այսօր քննարկվում էր Երեւանի ավագանու երեկվա՝ սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունը: Քննարկման բանախոսներն էին այդ ընտրությանը մասնակցած քաղաքական միավորների ներկայացուցիչները։ Բոլորն էլ նկատեցին, որ ընտրությունը ազատ կամարտահայտության դրսեւորում էր, բայց ավելի շատ նման էլ հանրաքվեի, որի արդյունքում իշխանությունը վստահության քվե ստացավ։

Ընտրության արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած «Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանը նկատեց, որ արտահերթ ընտրությունները հեղափոխության հաղթանակի ևս մեկ արձանագրումն էր։

Երեւանի ավագանու ոչ մի մանդատ չստացած ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը ուզում է, որ հեղափոխությունը տեղափոխվի նաև պետական ատյաններ։

Ավագանու մանդատների մեծ մասը ստացած «Իմ քայլը» դաշինքից Վահան Կոստանյանը ասաց, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, հեղափոխությունը մտավ Երևանի քաղաքապետարան։ Ըստ նրա, քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինի, պրոֆեսիոնալները՝ կաշխատեն, մյուսները՝ կամովին կհեռանան։

Հայտնի է, որ հաղթած «Իմ քայլը» դաշինքին շնորհավորել են բոլոր քաղաքական ուժերը։ Շնորհավորանքներ հնչեցին նաեւ քննարկման ժամանակ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը նաեւ հույս հավելեց․ «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը ի կատար կածվեն հանուն Հայաստանի և երևանցու շահի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930