Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքալանը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Տրնավայից տուն է վերադառնում երկու բրոնզե մեդալով: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրացել են 57 կգ Արսեն Հարությունյանը եւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը« իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանին ընդամենը մեկ քայլ չի բավարարել բրոնզե մեդալի համար: Նա զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Լուսանկարը՝ wrestling-armenia.am-ի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ