Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրդողանը հոդվածը ռուս-թուրքական հարաբերությունների ու համագործակցության մասին

Սեպտեմբեր 24,2018 18:55

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Էրդողանը նախ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ ավելացնելով, որ այդ «համաձայնությամբ կանխվել է Սիրիայում հնարավոր հումանիտար ճգնաժամը»:

Թուրքիայի նախագահը Ռուսաստանին համարել է առաջինը այն երկրների շարքում, որոնց հետ Թուրքիան աշխատում է Սիրիայի հարցի լուծման ուղղությամբ:

Էրդողանը շատ կարևոր է համարել նաև Ռուսաստանի ու Իրանի հետ իրականացվող Աստանայի գործընթացը. «Մեր միջև մտածողության ու մոտեցումների տարբերություն կա, սակայն մենք տարբերություններից ավելի շատ կարողացանք ընդհանրությունները վեր հանել: Հուսով եմ, որ այս համագործակցությունն ապագայում ևս կշարունակվի»:

Թուրքիայի նախագահը Սոչիում Պուտինի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ ասել է հետևյալը. «Իդլիբի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ որոշեցինք ապառազմականացված գոտի հիմնել: Ընդդիմադիրները կշարունակեն մնալ այն տարածքներում, որոնցում հիմա գտնվում են: Իսկ մեր և Ռուսաստանի կողմից որպես ծայրահեղական խմբավորում ընդունվածներին թույլ չենք տալու այդ տարածաշրջանում գործունեություն ծավալել:

Էրդողանը խոսել է նաև քրդական ծայրահեղական կազմակերպությունների, Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի», Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասին՝ նրանց  բոլորին համարելով ահաբեկչական կազմակերպություն ու ակնկալելով Ռուսաստանի աջակցությունը դրանց դեմ Թուրքիայի մղած «պայքարին»:

Գալով Սիրիայի հարցով բանակցություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք կողմ են այդ բանակցություններին «չափավոր ընդդիմադիրների» մասնակցությանը, քանի որ «դա անհրաժեշտություն է Ժնևի ու Աստանայի ձևաչափերն առաջ մղելու համար»:

Էրդողանը հավաստիացրել է, որ ռուս-թուրքական համատեղ էներգետիկ նախագծերի, փոխադարձ ներդրումների և հումանիտար ու մշակութային հարաբերությունների զարգացման համար իրենք անում են անհրաժեշտ բոլոր քայլերը:

«Հավատում եմ, որ նույն տարածաշրջանը կիսող և հարյուրամյակներ շարունակ պատմություն կերտած թուրք և ռուս ժողովուրդները պետք է ունենան խորը, անկեղծ և մտերիմ հարաբերություններ: Ցանկանում եմ շեշտել, որ միշտ աջակցելու ենք այս ուղղությամբ իրականացվող քայլերին»,- եզրափակել է Էրդողանը:

Աղբյուր`    Sabah

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930