Սիրելի՛ երևանցիներ
Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ: Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք ՄԵՐ համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:
Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակել պայքարը մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդի բարեկեցության համար:
Ռեֆորմիստների կուսակցություն