Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Սեպտեմբեր 24,2018 15:46

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամկետով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին: Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամՄրցութային հանձնաժողով

Հայկակ Արշամյանի ենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1971 թ., 18 օգոստոսի, ք. Երևան

Կրթություն
1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1993-1996 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա «Հայոց պատմություն» մասնագիտությամբ, պատմական գիտությունների թեկնածու
2001 թ. – Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության Միջազգային հետազոտությունների ինստիտուտ, դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս
2002 թ. – Հարվարդի իրավաբանական դպրոց, «Հարվարդի բանակցությունների ծրագիր» Բոստոն, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն
1994-1996 թթ.– Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս
1998-1999 թթ. – «Հայաստան ծառատունկ ծրագիր», թարգմանիչ
1999-2015 թթ. – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս
1999 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարություն, առաջին կարգի մասնագետ
1999-2000 թթ. – ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն, առաջատար մասնագետ
2000-2001 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարություն, նախարարի տեղակալի օգնական, կցորդի դիվանագիտական աստիճան
2001-2004 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական՝ գործուղված ՀՀ արտաքին գործերի նախարարությունից
2004-2010 թթ. – «Դեպի Հայք» հիմնադրամ, ծրագրերի համակարգող, փոխտնօրեն
2008-2009 թթ. – «Հայ կամավորների միություն» ԲՀ, գործադիր տնօրեն՝ համատեղությամբ
2010-2014 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող
2011-2014 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի դասախոս
2013-2016 թթ. – «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, ծրագրի համակարգող
2015-2016 թթ. – «Հազարաշեն» ՀԿ, ծրագրի համակարգող
2015-2016 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող
2016-2018 թթ. – «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հաղորդակցության և ջատագովության համակարգող
2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական

Այլ տվյալներ
1996-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա:
2015 թ. – Եվրոպական Միության այցելուների ծրագիր (Բրյուսել, Բելգիա), վկայական
2016 թ. – ԱՄՆ ՄԶԳ մոնիտորինգի և գնահատման ծրագիր, վկայական
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ունի երկու զավակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930