Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում

Սեպտեմբեր 24,2018 15:39

Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր նոր՝ 2018/2019 համերգաշրջանը։ Այս համերգաշրջանը հատկապես հիշարժան է նվագախմբի համար, քանի որ առաջին անգամ կոլեկտիվն իր նոր ստեղծագործական փուլի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում՝ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։

Երեկոյի բացման հանդիսավոր արարողության սկզբում ներկայացվեցին նվագախմբի նախորդ համերգաշրջանի արդյունքները։ Մասնավորապես, 2017/2018 համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Անցած համերգաշրջանում անցկացվեցին Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։ Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։

Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։ Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։

Այս ծավալուն և ներկայացուցչական համերգաշրջանից հետո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացում է իր նոր շրջափուլը՝ ռուսական երաժշտական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկի ներկայացմամբ։ Շոստակովիչի՝ սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված 8-րդ սիմֆոնիան բաղկացած է 5 մասից։ 1943 թվականին գրված և դիրիժոր Մռավինսկուն նվիրված սիմֆոնիկ այս գործն առաջին անգամ կատարվել է Մոսկվայում, իսկ մոսկովյան պրեմիերայից հետո այն ներկայացվել է Նյու Յորքում, այդ կատարումը հեռարձակվել է ԱՄՆ 134 և Լատինական Ամերիկայի 99 ռադիոկայաններով, ինչի շնորհիվ ունկնդիրների թիվը հասել է 25 միլիոնի։

Շոստակովիչի ոչ մի ստեղծագործությունում չենք կարող հանդիպել տեմպերի այսքան կտրուկ ու հաճախակի փոփոխություններ, դրամատիկ բովանդակություն, ինչը երաժշտական լարվածության մեջ է պահում ունկնդրին։ 8-րդ սիմֆոնիան ունի բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ՝ և՜ ողբերգական, և՜ դրամատիկական։ Սակայն ընդհանուր առմամբ, ինչպես հեղինակն է խոստովանել, սա լավատեսական և կենսական մեծ լիցք հաղորդող ստեղծագործություն է։ Եվ սիմֆոնիայում նկարագրված դրամատիզմն իր ողջ ծավալով ու մեծ պրոֆեսիոնալիզմով սեպտեմբերի 22-ին երաժշտասերներին է հաղորդել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2017/2018 համերգաշրջանն ամփոփող հոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ

https://www.youtube.com/watch?v=EQmEt4T5y3g

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930