Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է՝ ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում. Արամ Սարգսյան. «Ա1+»

Սեպտեմբեր 24,2018 15:29

Երևանի ավագանու ընտրություններում մարդիկ քվեարկեցին այնպես, որ միայն թե հինը չվերադառնա, կարծում է «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ ժողովուրդը ուշադրություն չդարձրեց, թե ինչ ծրագիր է առաջարկում Հայկ Մարությանը, այլ հետևեցին Նիկոլ Փաշինյանի կոչին:

«Նաև աշխատեց այն գործոնը, որ եթե մենք հիմա ձայն չտանք Հայկին, Ռոբերտ Քոչարյանն է հետ գալու: Ոչ թե գաղափարախոսություն ընտրեցին, ոչ թե ծրագիր ընտրեցին, թե այդ մարդը կարող է, թե չէ, այլ դեմ քվեարկեցին հնին, անցյալին: Այս ամբողջ բեռը պետք է կարողանանք հաղթահարել և չենք կարող թույլ տալ, որ նոր մենաշնորհ ձեւավորվի: 81 % ձայն ստացած քաղաքական ուժը կարող է գլուխը այնպես կորցնել, որ մենք էլ զարմանանք, թե այս ինչ կատարվեց այս մարդկանց հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:

Նա նշում է, որ վտանգավոր է, որ հիմա Հայաստանում չկա ընդդիմադիր դաշտ:

«Եթե այդքան բացարձակ մեծամասնություն է հավաքվում մի կուսակցություն, ապա ընդդիմություն հասկացությունը վերանում է: Մենք դա տեսել ենք 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում: Թե հետո ինչպես ընկավ նրա վարկանիշը 6 ամիս անց: Վարչապետը պետք է ավելի շրջահայաց լինի: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ առանց ընդդիմության իշխանությունը կարող է վերածվել դիկտատուրայի»,- ասում է նա:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930