Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ցինկեր. Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ

Սեպտեմբեր 24,2018 15:06

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ այնուհանդերձ աշխարհաքաղաքական զարգացումները կտանեն նրան, որ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարի: Այդ մասին իր դիտարկումները նա հայտնեց այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում:

Ալեքսանդր Ցինկերը կարծիք էր հայտնել, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում հանրությունը վստահության քվե տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Aravot.am-ի դիտարկմանը`այնուհանդերձ, արդյոք այդ վստահության քվեն փոքր տոկոս չէր կազմում, մանավանդ նկատի ունենալով հետհեղափոխական էյֆորիան, քանի որ ընտրողների կեսից ավելին չմասնակցեց ընտրություններին, Ալեքսանդր Ցինկերը պատասխանեց, որ պետք է ի նկատի ունենալ նաեւ այն, որ ընտրացուցակները իրական չեն եւ հնարավոր է ընտրողների իրական թիվն այլ է: Բայցի այդ, նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն այնքան բարձր տոկոսներ է հավաքել, որ ցուցակների անճշտությունն էական ազդեցություն չէր կարող ունենալ:

Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ այս ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ էր: Կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության այլ պատկեր կլինի. ՀՀԿ-ի դիրքորոշումը դեռ պարզ չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Ռոբերտ Քոչարյանն է վերադարձել քաղաքականություն: Թեեւ իր համար մի փոքր անհասկանալի են, թե ինչպե՞ս է Քոչարյանը վերադառնում`դեռ իրավական խնդիրները չլուծած:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ալեքսանդր Ցինկերի կարծիքով վարչապետի համար օրախնդիր է արտահերթ խորհրդարանականի անցկացումը, քանի որ խորհրդարանում իր դեմ կոալիցիա կարող է ձեւավորվել`ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-«Լույս» ձեւաչափով եւ թեկուզ հիմա նա կարողանում է իրեն անհրաժեշտ հարցերը լուծել խորհրդարանում, բայց իր համար ամենաանհարմար պահին, կարող է արդեն չկարողանալ: Մյուս կողմից ասում է՝ սիրուն չի, որ վարչապետը փորձում է Սահմանադրությունը իր «հագով կարել», ինչո՞վ էր նախորդից տարբերվում: Բայց, պետք է գտնի տարբերակը:

Կախված նրանից, թե ե՞րբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ այդ պահին ի՞նչ օրակարգ կլինի Հայաստանի համար արդիական`կախված կլինի իշխող կուսակցության վարկանիշից: «Տա Աստված, որ այդ ընթացքում ռադիկալ ոչինչ չլինի, սահմաններում հանգիստ լինի, խաղաղության եւ պատերազմի կուսակցություններ չլինեն»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորից Ն. Փաշինյանը ճիշտ էր,որ իշխանությունը ժողովրդինն է:Ոչինչ միայն հագով լինելով չէ` այն պետք է մաշկիտ վրա զգաս: Եթե մի խմբավորման պարագլուխը ընդունում է ոչ ճիշտ աշատելավոճը և հեռանում, ապա ինչ է մնում անել ազգային ժողովի այդ կուսակից ընկերներին’ կամ հանգիստ հեռանալ, կամ աշխատել ժողովրդի բարեկեցիկության և երկրի հզորացման համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930