Սիրելի համաքաղաքացիներ (ե՛ւ Հայաստանի Հանրապետության , ե՝ւ Երեւան մայրաքաղաքի առումով🙂),
Շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Հայ Ազգային Կոնգրեսին եւ «Իմ Քայլ» դաշինքին աջակցած բոլոր այլ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամը անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը եւ կազմաքանդել գողապետության մնացորդները (Բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան եւ դատարկ քարոզչություն են։
Ընտրողների ցուցակները առնվազն 25֊30 տոկոսով ուռճացված են, եւ մասնակցության իրական տոկոսը 60֊ից բարձր է)։ Հեղափոխությունն ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը եւ վերջապես ձեւավորել Հայաստանում ընտրված իշխանություն։ Այսօրվանից բոլորիս գործն է՝ կատարել այդ հրամանը։ Առանց այդ էլ այդ գործն ուշացրել ենք, որեւէ նոր ուշացում պատմությունը մեզ չի ների։
Լեւոն ԶՈՒՐԱԲՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ