ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն անվանել է իշխանափոխության «ֆանտաստիկ օրինակ»:
«Վերջերս ականատես եղանք խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակի, որը ղեկավարվում էր երիտասարդության կողմից. Հայաստան: Դա խաղաղ իշխանափոխություն էր, որը ղեկավարվում էր երիտասարդական շարժման կողմից: Եվ դա ֆանտաստիկ օրինակ է, որը հույս է տալիս, որ երիտասարդ սերունդը կկարողանա անել ավելին քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը՝ խոսելով աշխարհում ավտորիտարիզմի աճի մասին:
https://www.facebook.com/tbalayan/videos/10156693466584839/
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ