Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները: Ըստ այդմ, մասնակից կուսակցություններն ու դաշինքները հետեւյալ թվով եւ տոկոսային հարաբերությամբ ձայներ են ստացել(թվերը կլորացված են):
«Իմ քայլը» դաշինք- 294 109 կամ 81,5%
ԲՀԿ-25 000
«Լույս» դաշինք 18 100
«Երկիր Ծիրանի» 5059
«Ռեֆորմիստներ» 792
«Երեւանցիներ» դաշինք 2900
«Երեւանի հանրություն» դաշինք 2500
ԺՈՒԿ-799
«Հայք»-«Հայկազունիներ»- 690
«Օրինաց երկիր»-3900
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-5800
«Ժառանգություն»-2700
Այսպիսով, Երեւանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, դերասան Հայկ Մարությանը: Անվավեր է ճանաչվել 7000 քվեաթերթիկ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ