Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում բոլոր 475 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները:
Ըստ այդմ՝ հաղթող եռյակի ձայներն են.
«Իմ քայլը» դաշինքը ստացել է 81.06%, 294 109 քվե:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 6,95%, 25 219 քվե:
«Լույս» դաշինքը ստացել է 4,99%, 18 112 քվե:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին. «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»:
Մնացած քաղաքական ուժերի ստացած ձայները դիտեք տեսապատկերում:
Նշենք նաեւ, որ «Լույս» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ու Դավիթ Խաժակյանը այցելել են «Իմ քայլը» դաշինքի շտաբ ու շնորհավորել Հայկ Մարությանին: «Հաղթանակի եւ լավ ընտրություններ անցկացնելու առիթով»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
https://www.facebook.com/SargsyanAshot/videos/vb.100001107978074/2003419523038294/?type=2&video_source=user_video_tab