Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

7/50-ում 849 ընտրողից 687-ը քվեարկել էր Մարությանի օգտին, ԲՀԿ-ն երկրորդն էր՝ 52 ձայնով

Սեպտեմբեր 24,2018 01:08

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տարոն գեղագիտական կենտրոնում տեղակայված 7/50 ընտրատեղամասում ձայների հաշվարկը քիչ առաջ ավարտվեց: 1893 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 849-ը, 20 քվեաթերթիկ անվավեր էր, եւս 12 քվեաթերթիկ առանց բացելու մարեցին, որովհետեւ հանձնաժողովի անդամներից մեկը, առանց իմանալու, դրոշմապիտակը փակցրել էր քվեածրարի վրա՝ քվեաթերթիկի փոխարեն: ԲՀԿ-ն այս ընտրատեղամասում ստացել է 52 ձայն, «Լույս» դաշինքը 35, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ 687: Ժառանգությունը, ՀՅԴ-ն ստացել են համապատասխանաբար 3 եւ 14 ձայն: «Երեւանի հանրություն դաշինքը» 4 ձայն, «Երկիր Ծիրանին»՝7 ձայն, ամենաքիչ ձայնը ստացել է ԺՈՒԿ-ը՝ 1 քվե:

Այս ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Բագրատ Անդրեասյանի եւ հանձնաժողովի ՀՅԴ անդամի միջեւ վիճաբանություն եղավ, նա վստահեցրեց, որ բողոքարկելու է ընտրատեղամասի արդյունքները եւ բացել է տալու նորից: Պատճառն այն էր, որ ՀՅԴ-ի քվեաթերթիկներից մեկը անվավեր հանեցին՝ նշումը ոչ միայն դուրս էր վանդակից, այլեւ հատել էր այլ թեկնածուի վանդակի գիծը: ՀՅԴ-ի հանձնաժողովականները փորձեցին մեկ առ մեկ ստուգելով նորից հաշվել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները, քվեաթերթիկներից մեկի հետ կապված վիճել ու վիճարկել, թե՝ «սա պտիչկա» չի: Հանձնաժողովի նախագահը այդ «պտիչկայի» հարցը դրեց քվեարկության եւ Մարությանի օգտին ձայներից մեկը համարվեց անվավեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930