ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներ 65 տեղամասերից ստացված տվյալներով: Ըստ այդմ՝ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը՝ 82.62%, 37810 քվե:
Երկրորդ հորիզոնականում է ԲՀԿ-ն է. ստացել է 2877 քվե կամ ձայների 6.29%-ը:
Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. նրա օգտին քվեարկել է 4.88% -ը կամ 2896 քաղաքացի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել է 1.40%, Դաշնակցությունը 1.54%: Մյուս ուժերը չեն հատել անգամ մեկ տոկոսի սահմանը:
Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումները՝ այստեղ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ