Այս պահին Նոր Նորքում գտնվող 2/7 ընտրատեղամասում, նախնական տվյալներով, առաջատար է «Իմ քայլը» դաշինքը՝ մոտ 300 ձայնով: «Բարգավաճ Հայաստանի» եւ «Լույս» դաշինքի ձայների թիվը մոտ 30 է, իսկ օրինակ «Երկիր Ծիրանի», ՕԵԿ-ի, «Երեւանցիներ» դաշինքի կամ «Երեւանի հանրության» ձայները չեն գերազանցում մեկ տասնյակը: Այս ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող մոտ 1800 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 911 քաղաքացի:
Ի դեպ, ձայների հաշվարկը կատակներով առատ մթնոլորտում է անցնում: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Գասպարյանն իրար հետեւից հանում է «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկված թերթիկները եւ ընթերցում դաշինքի ընտրական համարը՝ «7», ինչին ի պատասխան հանձնաժողովի անդամները կատակում են՝ «դպրոցում ուրիշ թիվ չես սովորե՞լ», «այնքան քայլ արեցին՝ ոտքով հասան ընտրատեղամաս», «չհոգնեցի՞ր», «արի ձայնագրենք ձայնդ»:
https://www.youtube.com/watch?v=pUPAGyLsP54&t=8s%C2%A0
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ