ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2004-ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե քաղաքացու հաղթանակը»։