Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը». Գարիկ Քեռյան

Սեպտեմբեր 23,2018 22:50

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մտահոգություններ ընտրությունների մասնակցության քանակական տվյալներից:

Մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 45 տոկոսից ոչ ավելին: Եթե հաղթող քաղաքական ուժը ձեռք բերի 50 գումարած մեկ, փաստացիորեն կստացվի, որ նա ձեռք բերել իրականում ձայների 25 տոկոսից էլ պակաս: Սա լուրջ հարված է ապագա քաղաքապետի լեգիտիմությանը, որովհետև ներկա ընտրություններում արդեն հաղթել են տանը նստած անտարբերները, որոնց մեջ գերակշռում են երիտասարդները:

Մյուս մտահոգությունս կապված է երկրում առկա բնակչության իրական թվի հետ: Ինձ թվում է, որ երկար տարիներ քաղաքական նպատակներով միշտ կեղծվել է Հայաստանում ապրողների իրական թիվը: Արտագաղթածները 25 տարուց ավելի մնում են ընտրացուցակներում, որովհետև գրանցումից դուրս չեն գալիս և պահպանում են քաղաքացիությունը: Որքան էլ, որ ցավալի ու ամոթաբեր լինի, վերջ ի վերջո մենք պետք է իմանանք Հայաստանում ապրողների իրական քանակը:

Եվ մեկ անգամ ևս կրկնում եմ նման ձևով քաղաքապետ ընտրելու բացահայտ աննպատակահարմարությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Կիսում եմ Ձեր մտահոգությունները: Այսպես թե այնպես անտարբեր մարդկանց ընտրությունը մեծ արժեք չունի, ընտանիքների զգալի մասն էլ ոչ ամբոզջական են: Քվիարկել են ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, այն է՝ ժողովրդի գիտակից և ոչ անտարբեր հատվածը: Այնպես որ, ոմեն ինչ կարգին է: Եթե ոչ, ի՞նչ եք առաջարկում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930