ՔԿ-ում ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում ահազանգեր առերեւույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ: Ութը վերաբերվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 17-ը կրկնակի քվեարկության փորձերին:
Նշված բոլոր դեպքերով ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ հանգամանքները պարզելու եւ դրանց արդյունքներով քրեական գործեր հարուցելու հարցը քննարկելու համար:
Այս մասին ԿԸՀ մամուլի ծառայության սրահում հայտնեց ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ