Երեւանի 4/54 ընտրատեղամասում 1915 ընտրողից ընտրության է մասնակցել 874 ընտրող:
Այս տեղամասում եւս արդեն մեկ ժամից ավելի հաշվարկ է ընթանում: Հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տեղամասում ողջ օրն ընտրություններն անցել են հանդարտ, որեւէ խախտում կամ միջադեպ չի գրանցվել:
Դա հաստատեցին նաեւ վստահված անձինք անդամներն ու տեղամասում ներկա դիտորդները:
Ի դեպ, սա այն տեղամասն է, որտեղ անցած տարի քվեարկել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Առայժմ այս տեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, երկրորդ տեղում`«Լույս» դաշինքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ