«Հայք» կուսակցության ցուցակի երկրորդ համար Հրաչյա Սարգսյանը գնահատելով ընտրությունների ընթացքը՝ տարակուսանք հայտնեց ընտրողների մասնակցության ցածր տոկոսից: «Եթե հենվենք պաշտոնական տեղեկատվության վրա, ժամը 17:00-ի դրությամբ 37,7 % է նշված, ինչն իրականում շատ ցածր նիշ է, հեղափոխության ոգի չկա մեջը»,-ասաց պարոն Սարգսյանը:
Նա համամիտ է վարչապետի հայտնած այն տեսակետի հետ, որ մասնակցության ցածր աստիճանը պայմանավորված է նրանով, որ չկա նախկինում հայտնի այն շարժիչ ուժը, մեթոդները, որոնց շնորհիվ մեծ թվով ընտրողներ գնան ընտրատեղամասեր: Մյուս կողմից էլ «Հայքի» ավագանու թեկնածուն նշում է, որ ինչ-ինչ ահազանգեր են ստացել:
«Հատկապես ծայրամասերում հատկապես մարդկանց տարել են ընտրատեղամասեր: Ցավոք սրտի, եղել է նման բան, ոչ թե մարդիկ գնացել են, այլ իրենց տարել են՝ գազելներով …Ու ենթադրել, թե որ ուժերն են տարել, մեծ իմաստնություն պետք չէ: Օրինակ, Ջրվեժում ու այլ թաղամասերով մարդկանց ճանաչում են, գիտեն, թե ով ում կողմնակիցն է: Տեղեկացանք, որ ԲՀԿ-ն է մարդկանց տարել ընտրատեղամասեր, մենք այդ մասին հայտնել ենք ոստիկանությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ