Ժամը 20:00-ին փակվեցին Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը եւ հանձնաժողովներն սկսեցին քվեները հաշվել: Նույն ժամին ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բարիկյանը ԿԸՀ մամուլի ծառայության սրահում խոսեց նախընտրական հիմնադրամների մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:
«Ութ կուսակցությունները եւ չորս կուսակցությունների դաշինքները կատարել են իրենց պարտավորությունները եւ Կենտրոնական բանկում սահմանված կարգով եւ ժամկետներում բացել են իրենց նախընտրական հիմնադրամները, որոնց վերաբերյալ հայտարարագրերը ս/թ. Սեպտեմբերի 19-ին ներկայացրել են ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Դրանց վրա կազմվել է տեղեկանք, որն այժմ ներկայացնում եմ ձեզ: Ավելացնեմ, որ օրենքով սահմանված կարգով դեռ կուսակցությունները պարտավոր են երկրորդ՝ վերջին հայտարարագիրը ներկայացնել: Ժամկետները՝ քվեարկության օրվանից հետո ոչ ուշ քան սեպտեմբերի 27-ը: Ավելացնեմ, որ սա դեռ վերջնական պատկերը չէ եւ այս թվերը կարող են տարբերվել ԿԲ ներկայացված թվերից:
ԲՀԿ-ում մուծումները կազմել են 58 մլն 941 հազար դրամ, ծախսվել 17 մլն 915 հազ 400 դրամ:
«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք. Մուծումները՝ 1 մլն 600 հազ դրամ, ծախսվել 1 մլն 007 հազար դրամ:
«Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք. շարժը կազմում է զրո, մուծումներ եւ ծախսեր չեն կատարվում:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն. մուծվել է 2 մլն 220 հազար դրամ, ծախսվել է 172 հազար 800 դրամ:
«Ժառանգություն» կուսակցություն. Մուծվել է 7 մլն դրամ, ծախսվել 6 մլն 796 հազար 680 դրամ:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն. Մուծվել է 250 հազար դրամ, ծախսվել 249 հազար 996 դրամ, մնացորդը՝ 4 դրամ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք. մուծվել է 40 մլն դրամ, ծախսվել է 39 մլն 953 հազար 624 դրամ:
«Լույս: Կուսակցությունների դաշինք. մուծվել է 8 մլն 280 հազար դրամ, ծախսվել 6 մլն 266 հազար 575 դրամ:
ՀՅԴ կուսակցություն. մուտքը 2 մլն 100 հազար դրամ, ծախսվել 1 մլն 716 հազար 800 դրամ:
«Հայկ Հայկազուններ» կուսակցության հիմնադրամում դրամական շարժ առկա չէ:
«Ռեֆորմիստների կուսակցություն». Մուծվել է 3 մլն. 400 հազար դրամ, ծախսվել 2 մլն 831 հազ 400 դրամ:
«Օրինաց երկիր» կուսակցություն. Մուտքը 5 մլն. 500 հազար դրամ, ծախսվել 5 մլն 441 հազար դրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ