«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ընդհանուր գնահատելով ընտրությունների ընթացքը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հրաշալի քվեարկություն էր: Շնորհավորում եմ մեր ժողովրդին նման ընտրություն անցկացնելու առիթով: 1991թ-ից հետո առաջին անգամ նմանատիպ ընտրություն է եղել»:
Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Բովանդակությանն ավելի ուշ կանդրադառնանք, տեխնիկական առումով այս անգամ անհամեմատ ավելի լավ կազմակերպված ընտրություններ էին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ