«Աջափնյակ վարչական շրջանում՝ 6/43, 6/44, 6/45 ընտրատեղամասերում, մոտ 2 ժամ է էլեկտրաէներգիա չկա»,- ֆեյսբուքյան էջում նման ահազանգ էր տեղադրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի ավագանու թեկնածու, Աջափնյակի ընտրատարածքի պատասխանատուներից Ռոման Եղիազարյանը տեղեկացրեց, որ մալուխներն են վնասվել, բայց խնդիրն արդեն լուծվել է, էլեկտրամատակարարումն ապահովվում է գեներատորի միջոցով:
Իսկ ժամանակավոր հոսանքազրկումը, ըստ ԲՀԿ-ի ավագանու թեկնածուի, չի կարող ազդել ընտրական գործընթացի վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ