Երեւանի Կոնդ թաղամասում գտնվող 9/28 տեղամասում, հինգ հոգի մասնակցել են ընտրության, բայց ցուցակում նրանք չկան: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
ԲՀԿ-ի տվյալ ընտրատարածքի պատասխանատու, ավագանու թեկնածու Աշոտ Անդրեասյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ այդ անձինք Կոնդի 144 տան վրա են եղել գրանցված, մի տարի առաջ նրանց հանել են գրանցումից, բայց այսօր նրանք ընտրել են այդ տեղամասում: «Նկարել եմ ցուցակներն էլ, որ անունները կային, որ ընտրել են»,- ասաց Աշոտ Անդրեասյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն, ով ամբողջ օրը շրջել է տեղամասերով, տպավորություն ունի, որ Երեւանի բնակիչների մոտ մեծ ոգեւորություն չկա ընտրություններին մասնակցելու. «Դա խնդիր է»:
Դիտարկմանը` եղած թեկուզ փոքրաթիվ թեկուզ աննշան խախտումերը ԲՀԿ-ի հետ էին առնչվում, Վահե Էնֆիաջյանը հակադարձեց. «Ես նման փաստ չեմ կարող առանձնացրել: Նախկինի նման, հրապարակում են տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Մնացածը`ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ