«Լույս» դաշինքի վստահված անձինք մի շարք ընտրատեղամասերի դիմաց այսօր արձանագրել են կուտակումների դեպքեր: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը:
«Չորս-հինգ նման դեպք է եղել: Հավաքվում էին եւ ընտրողներին ուղղորդում: Իհարկե, այդ ամենը տեղամասից դուրս գտնվող տարածքում էր տեղի ունենում»,-նշեց Դավիթ Խաժակյանը:
«Մենք արագ արձագանքել ենք այդ դեպքերին, տեղեկացրել ենք ոստիկանությանը, որն էլ իր հերթին է արագ արձագանքել. կուտակումները ցրվել են»,-հավելեց Դավիթ Խաժակյանը: Նրա փոխանցմամբ՝ այլ տեսակի ընտրախախտումներ չեն նկատվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ