Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ի կողմից բացառվում է կաշառքի բաժանումը». Դավիթ Հակոբյան

Սեպտեմբեր 23,2018 17:44

Aravot.am-ի հետ զրույցում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Հակոբյանն անդրադարձավ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության այն ահազանգին, որ կենտրոնում գտնվող 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից: «Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել»,-ասված է ահազանգում:

Դավիթ Հակոբյանը նշեց. «ՀՅԴ-ի կողմից բացառված է եղել եւ բացառվում է կաշառքի բաժանումը: Մեր բոլոր վստահված անձինք եւ դիտորդները կուսակցական ընկերներ են, մենք դրսից մարդու չենք ներգրավել»:

Նշյալ դեպքի վերաբերյալ Դավիթ Հակոբյանը գնահատականներ չտվեց, բայց նշեց, որ գուցե միջանձնային հարաբերություն է եղել կամ օրվա սննդի գումար են տվել. «Այլապես տրամաբանություն չկա նրանում, որ ՀՅԴ-ականը ՀՅԴ-ականին դուրս հրավիրի: Ամեն դեպքում, դրսից ներգրավված մարդիկ չունենք, իսկ դրամի փոխանցման մեջ տրամաբանություն չկա»:

Ինչ վերաբերում է երեկ սոցիալական ցանցերում տարածված ահազանգին, թե Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկում երկու ՀՅԴ-ականներ գումար են բաժանել բնակիչներին, Դավիթ Հակոբյանը նկատեց. «Տեսնողը պետք է անմիջապես ոստիկանություն զանգեր: Ով ինչ ասես՝ ասում է…մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ նման բան չկա: Կաշառքը ՀՅԴ-ի ձեռագիրը չէ: Փորձում են հերյուրանքներ տարածել մեր հասցեին: Մեր կողմից եթե նման դեպք լինի, ես պատրաստ եմ ներողություն խնդրել, բայց դա բացառվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930