Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավասարության կանոնը պահպանված է. ՀՌՀ մշտադիտարկման եզրակացությունը

Սեպտեմբեր 23,2018 17:38

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը ԿԸՀ-ում լրատվամիջոցներին ներկայացրեց մշտադիտարկման հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքները:

«Մշտադիտարկումն ընթացքի մեջ է: Արդեն մեկ ընթացիկ հաշվետվություն եւ եզրակացություն հրապարակել ենք, որին բոլորը կարող են ծանոթանալ ինչպես մեր, այնպես նաեւ ԿԸՀ կայքում:

Կատարվել են բոլոր քայլերը: Մինչ այսօր մենք բողոք չունենք որեւէ խախտման վերաբերյալ, ինչպես նաեւ մեր կողմից չի արձանագրվել որեւէ խախտում: Ինչ վերաբերում է ամփոփիչ եզրակացությանը, դա կլինի ընտրությունների ամփոփումից երկու օր առաջ:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հավասարության կանոնը պահպանված է: Մենք խոսում ենք իրական հավասարության մասին, այլ ոչ թե րոպեների: Ես հստակ թվեր կարող էի ներկայացնել, բայց այսօր լռության օր է: Ընդհանուր արդյունքները կամփոփվեն ամփոփիչ օրը եւ բոլորը կկարողանան դրանց ծանոթանալ», – ասաց Դավիթ Մարգարյանը՝ արձանագրելով, որ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստա եւ ռադիո ընկերությունները ապահովել են հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների եւ դաշինքների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930