Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Գասպարյան. Նախորդ ընտրություններին ավելի մեծ էր մասնակցությունը, քանզի երեւի թե ընտրակաշառքով շահագրգռված էին

Սեպտեմբեր 23,2018 16:28

«Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը քիչ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը: Նա այսօր առավոտյան իր քվեարկությունը կատարել է թիվ 3/18 ընտրատեղամասում:

Թե քվեարկության պահի, եւ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների վրա հիմնվելով, Գասպարյանը եզրահանգել է՝ մարդկանց հոսքը քիչ է, ակտիվությունը, մասնակցության տոկոսը ցածր է: Մեր հարցին՝ ինչո՞վ եք այդ երեւույթը պայմանավորում, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց՝ «Հավանաբար, նախորդ ընտրություններին, իմ կարծիքով, ավելի մեծ էր մասնակցությունը, քանզի, երեւի թե ընտրակաշառք էր, շահագրգռված էին: Ես առավոտյան ժամը 10-ին եմ գնացել ընտրության, քիչ մարդիկ կային, երեւի չէին արթնացել: Բայց ավելի շուտ՝ առաջին գործոնով է պայմանավորված»:

Մեր հարցին՝ ի՞նչ կարծիք ունի քարոզարշավի մասին, Գասպարյանը պատասխանեց. «Ընդհանուր նորմալ քարոզարշավ էր: Մի փոքր սեւ փիարն իր գործն արեց»: Aravot.am-ի ճշտող հարցին՝ ո՞վ էր սեւ փիար անում, ո՞ւմ նկատմամբ, քաղաքապետի թեկնածուն չբացահայտեց հակաքարոզչության հեղինակին. «Սոցցանցերում՝ իմ անձի նկատմամբ: Ընտրողներին, հետեւորդներին թյուրիմացության մեջ գցեցին: 3 օր բացակա եմ եղել, հարգելի պատճառով, ու որոշ ուժեր օգտվեցին իմ բացակայությունից եւ սեւ փիար արեցին: Չեմ կարող ասել ովքեր են եղել, մեր ընտրողների, մեր մասնակցությունն իրենց խանգարում էր: Բայց, ընդհանուր առմամբ, նորմալ ընտրարշավ էր, առաջվա պես վախի մթնոլորտ, բակ՝ հանդիպումներին դուրս չգալ, նվազել է: Ուղղակի հանրությանը մի փոքր հիասթափեցրել է, երեւի թե ժամանակին շատ այլ մեթոդներ կիրառվում, շահագրգռելու ընտրողին, դրա համար ակտիվությունը տվյալ պահին շատ թույլ եմ համարում»:

Եվ մեր, այսպես ասած՝ «բուքմեյքերական» հարցին՝ որքա՞ն քվե կստանաք, Մանուել Գասպարյանը պատասխանեց. «Դա մի քիչ արդեն չկտրած ձմերուկի պես է: Պետք է, որ մեր հաղթահարելը՝ անցողիկ շեմը, այսպես ասած՝ անկասկած լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930