Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը չունի ո՛չ անկախ պաշտպանական ռազմավարություն, ո՛չ ռազմական գնումների ամուր քաղաքականություն». The Jerusalem Post

Սեպտեմբեր 23,2018 16:12

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ, իսրայելական The Jerusalem Post կայքում գրում է վերլուծաբան Արիե Գուտը:

Հեղինակը կարծում է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ջերմացումը մեծապես պայմանավորված է Լիբերմանի գործոնով, որի քաղաքականության շնորհիվ հետխորհրդային այդ երկիրը վերածվել է Իսրայելի ռազմավարական դաշնակցի, քանի որ վերջինս գնահատում է Ադրբեջանի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևորությունը տարածաշրջանում:

Ադրբեջանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ կան մի քանի անկանխատեսելի աշխարհաքաղաքական դերակատարներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Չնայած տարածաշրջանում աշխարհաքաղաքական այդ լաբիրինթոսին՝ Ադրբեջանը հաջողությամբ հետևում է իր բազմավեկտոր քաղաքականությանը և կարողանում է կայունություն պահպանել, գրում է Գուտը:

Լինելով իր երկրի ազգային շահերին հետևող պրագմատիկ՝ Լիբերմանը փնտրում է իրական բարեկամներ, և տարածաշրջանում նրա հետաքրքրությունն արդարացված է: Սա նրա առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան որպես պաշտպանության նախարար, և նրա ջերմ ու անկեղծ գործակցությունն ուղղված է հարաբերությունների ամրապնդմանը:

Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև առևտրի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 4.5 մլրդ դոլար: Ընդ որում, եթե նախկինում այն կենտրոնացած էր գազի և նավթի արդյունաբերության վրա, այժմ քայլեր են ձեռնարկվում ընդգրկել տնտեսության այլ ճյուղեր՝ գյուղատնտեսություն, բարձրագույն տեխնոլոգիաներ, առողջապահություն, տեխնիկական ու ռազմական համագործակցություն: Բացի այդ, Իսրայելն ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից մեկն է:

Հոդվածագիրը նշում է, որ չնայած 2016թ. հայ-ադրբեջանական լարվածությունից հետո Հայաստանում որոշակի «հակաիսրայելական հիստերիա» է բարձրացվել, այնուամենայնիվ, Ադրբեջանն ու Իսրայելն իրավունք ունեն սեփական հայեցողությամբ ընտրել իրենց բարեկամներին և գործընկերներին: «Երկրներն իրենք են որոշում իրենց ռազմավարական համագործակցության մակարդակը ռազմատեխնիկական ոլորտում, և ոչ ոք դրան միջամտելու իրավունք չունի»,- կարծում է հեղինակը: Ավելին, նա կարծում է, որ Հայաստանն ինքը չունի ո՛չ անկախ պաշտպանական ռազմավարություն, ո՛չ ռազմական գնումների ամուր քաղաքականություն: Չունենալով բավարար ֆինանսական միջոցներ իսրայելական կամ այլ ընկերությունների հետ խոշոր ռազմական պայմանագրեր կնքելու համար՝ Հայաստանը ձեռք է բերում սուբսիդավորված ռուսական տեխնիկա և սպառազինություն:

«Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանին և կոչ է անում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Լիբերմանի այցը նոր էջ է բացում երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման և խորացման համար»,- եզրափակում է վերլուծաբանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հրաշալի յօդուած է: Ամէն նախադասութիւնը մի ապտակ է հայկական դիւանագիտութեանը: Ես կ’առաջարկէի սա տպել, ծրարի մէջ դնել ու ուղարկել ՀՀ ԱԳՆ:

    Յօդուածագիրը գրում է, թէ հակաիսրայէլական հիստերիա» էր բարձրացել Հայաստանում: Հարց եմ տալիս՝ խելօք մարդը հիստերիա կ’առաջացնի՞: Հիստերիկներն են չէ՞ հիստերիա առաջացնում: Խելօք մարդը նստում, մանրակրկիտ հաշուարկում է, վերլուծում է, հետեւութիւններ է անում ու լուծումներ է գտնում:

    Յուլիս ամսին Հայաստանում էի: Հազար անգամ խնդրեցի, քանի «իմ ոտով» եկել եմ Հայաստան, հանդիպենք, քննարկենք հայ-իսրայէլական յարաբերութիւնները: Բացարձակապէս ոչ մի արձագանք: I mean, it’s fine. If you don’t care, then believe me, I don’t care at all. At the end YOU are the one who suffers!

    Իսրայէլում հաւատարմագրուած մի «դեսպանացու» ունէք, որի նստավայրը (չծիծաղէ՜ք) Երեւանում է: Ու նա փաստօրէն ձեր հարկերից աշխատավարձ է ստանում՝ God knows for what: Սա էլ հայկական դիւանագիտութիւնն է 🙂

    Յ.Գ. Կատակ եմ անում: Մեր դիւանագիտութիւնն իրօք լաւն է: Օրինակ՝ Տիգրան Բալայեան ունենք, որ վայրկեանների ճշտութեամբ արձագանքում է սահմանային միջադէպներին: Նրա թուիթները կարդում ես ու փշաքաղւում (ոչինչ որ իր գրածները ոչ ոք բանի տեղ չի դնում): Էն յայտնի անեկդոտի նման՝ «Ծխելը թարգելը էնքան հեշտ a: Ես արդէն մի 20 անգամ թարգել եմ»:

    Կամ դեսպաններ ունենք, որ Թբիլիսիում ու Վարշաւայում ամսի 21-ին «պռաժեկտըրներով շոու» էին արել՝ Հայաստանի դրօշն էին պատկերել: Բաաա՜, ամէն մարդ չի կարա է՜: Երկու օր էր ազգը ցնծութեան մէջ էր: Իսկ որ Լիբերմանն եկաւ Ադրբեջան ու գնաց, շատերն էդպէս էլ չիմացան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930