Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրոք չեմ հասկանում՝ ի՞նչ շանտաժի մասին է խոսքը». Մարության

Սեպտեմբեր 23,2018 16:02

9/47 ընտրատեղամասում նախորդ ընտրություններին Հայկ Մարությանը, որպես ընտրող մասնակցելով՝ խախտումներ էր հայտնաբերել ու ահազանգել: Այսօր նա աղջկա՝ Ալիսայի հետ նույն ընտրատեղամաս էր եկել՝ արդեն քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում եւ հիշում էր ՀՀԿ-ի իշխանության տարիների խախտումները՝ նույն տեղամասում:

Լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ քվեախցիկի կողքը տեսախցիկներ կային ու խցիկի կողքն էլ բաց պատուհան, որտեղից կարող էին հետեւել քվեարկությանը: Թեկնածուն ասաց, որ այս անգամ ամեն ինչ արվել է, որ նման բաներ չլինեն:

Մեր դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասում էր, որ այս ընտրությունները շատ չեն տարբերվում նախկին ընտրություններից, համաձա՞յն եք՝ Մարությանը պատասխանեց. «Ես մի հարցում կարող եմ համաձայնել, որ սա 23 տարվա մեջ առաջին ու վերջին ազատ ու անկախ, թափանցիկ ընտրություններն են»:

Aravot.am-ի հարցին՝ երեկ, երբ լռության օր էր, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները սոցցանցերում հիշում էին, որ 7 տղա ունեն, 7 քար խաղ կա, որ կիրակին շաբաթվա 7-րդ օրն է ու այդպես հիշեցնում էին ձեր համարը՝ 7, սա խախտում չե՞ք համարում՝ Մարությանը պատասխանեց. «Ես երեկ ամբողջ օրը չեմ մտել սոցցանցեր: Երեկ իմ ամբողջ օրը նվիրել եմ ընտանիքիս, նաեւ հայրիկիս եմ գնացել տեսել: 7 թիվը հիշեցնելը խախտո՞ւմ է, եթե ինձ եք հարցնում՝ ոչ, ուրեմն»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ սա եթե դուք կողմ եք ԱԺ արտահերթ ընտրություններին, ուրեմն պետք է քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին, շանտաժի նման չէ՞ր դա՝ Մարությանը պատասխանեց. «Ես իրոք չեմ հասկանում՝ ի՞նչ շանտաժի մասին է խոսքը: Մենք քարոզարշավ ենք անցկացնում եւ ասում, որ պետք է գնալ եւ արձանագրել ժողովրդի հաղթանակը»: Նա ասաց, թե քանի որ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, դրա համար կոչ են անում «Իմ քայլի» օգտին քվեարկել:

Թեկնածուն ասաց, որ շատ բարձր տրամադրություն ունի, այսօրն իր համար տոն է, քանի որ տասնյակ տարիներ սպասել ենք այս օրվան՝ գնում ենք արդար եւ թափանցիկ ընտրությունների. «Սրանից լավ օր վերջին տասնամյակների ժամանակ չի եղել ինձ մոտ: Շատ ուրախ եմ, որ այս օրը եկավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930