Նախնական տվյալներով, 14:00-ի տվյալներով, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց ընտրության մասնակցել է 201 268-ը, որը կազմում է 23.72 տոկոսը: Քիչ առաջ այս տվյալները ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Նա ներկայացրեց ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների՝ Աջափնյակում՝ 24,61 տոկոս, Ավանում՝ 26,75 տոկոս, Արաբկիրում՝ 22,87 տոկոս, Դավթաշենում՝ 25,98 տոկոս, Էրեբունիում՝ 22,17 տոկոս,Կենտրոնում՝ 21,5 տոկոս, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 23,4 տոկոս, Նոր Նորքում՝ 24,75 տոկոս, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 25,21 տոկոս,Նուբարաշենում՝ 25,2 տոկոս, Շենգավիթում՝ 24,58 տոկոս, Քանաքեռ–Զեյթունում՝ 23,42 տոկոս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ