Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արձագանքել է Ռեֆորմիստների ահազանգերին

Սեպտեմբեր 23,2018 15:44

Ռեֆորմիստների նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբույքան էջում մի շարք խախտումներ է մատնանշել: «10/25-ի հետքերով մեր վստահված անձինք Արիստակես Դադյանը և Գառնիկ Նիկողոսյանը հայտնում են, որ մարդիկ, ովքեր հայտնաբերել են մահացած մարդկանց անուններ ցուցակում` քվեարկելուց հետո հեռացել են, իսկ հանձնաժողովի նախագահը ասում է` չի հիշում անունները և հրաժարվում է արձանագրություն կազմել: Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը»,-գրել է նա:

6/32 և 8/16 տեղամասերի հետ կապված կրկին ահազանգի մասին է բարձրաձայնել, որ չորս մահացածի անուն կա ցուցակում:

«Ընտրողների նախնական ցուցակները հրապարակված են եղել տեղամասերում, տեղադրված են եղել ԿԸՀ պաշտոնական կայքում, ոստիկանության պաշտոնական կայքում։ Ի՞նչ է այդ ահազանգերը ստացվել են և ոստիկանությունը չի հանել ցուցակներից…Ընդ որում ոստիկանության կողմից հասցեներ այցելությունների ժամանակ հայտնաբերվել է 614 մահացած անձի տվյալ, իսկ քաղաքացիների կողմից «Թեժ գծով» տրամադրվել է 6 մահացած անձի տվյալ։ Խնդրում եմ պարոն Բաբայան` հստակեցրեք Ձեր հայտարարությունը։ Այլ է խնդիրը, որ անձը մահացել է, սակայն այդ ինֆորմացիան հասու չի եղել իրավասու մարմնին, և այլ է, եթե ինֆորմացիան հասու լինի և ոստիկանությունը քայլեր չձեռնարկի»,- նրան հենց ֆեյսբուքում պատասխանել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ։

Ինչ վերաբերվում է Վահան Բաբայանի տարածած այն տեղեկատվությանը, որի համաձայն 8/16 տեղամասի ընտրողների ցուցակում մահացած անձանց տվյալներ կան, այս մասին էլ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պարզաբանել է. «Անմիջապես կապ ենք հաստատել 8/16 ընտրական տեղամասի նախագահ Արտավազդ Ալեքսանյանի հետ, որը հայտնել է, որ մահվան տեղեկությունը վերաբերում է Մաքսիմ Թորոսյանին։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վ.Շենգավիթ 1 փ. տ 22 հասցեում հաշվառված է Մաքսիմ Թորոսյանը, ծնված 11.02.1994թ., որը ողջ է։ Նույն հասցեում հաշվառված է եղել նաև նրա պապը, նույն անուն ազգանունով, Մաքսիմ Թորոսյանը, ծնված 10.01.1943թ. ով մահվան կապակցությամբ հանվել է բնակչության պետական ռեգիստրից և նրա տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930