Ոստիկանությունը առայժմ մանրամասներ չի հաղորդում այսօր անցկացվող ավագանու ընտրությունները լուսաբանող լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքի վերաբերյալ: Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ դեռ վաղ է մանրամասներ ներկայացնելու համար, պաշտոնական լրահոսով ավելի ուշ կանդրադառնան մանրամասներին:
Հիշեցնենք, որ Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի տվյալներով, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք է գրանցվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ