Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թիմի հանդեպ շատ վատ ու սեւ PR-ի էլեմենտներ են օգտագործվել». Հայկ Մարության

Սեպտեմբեր 23,2018 15:13

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր քվեարկեց 9/47 ընտրատեղամասում:

Մինչ քվեարկելը լրագրողների հետ զրույցում հարցին՝ եթե ձեր օգտին քվեարկեն, ամեն դեպքում դրանք ձե՞ր ձայներն են, թե նրա համար են, որ ձեզ առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանը պատասխանեց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, բոլորը քվեարկում են թիմին»:

Քննադատությանը, որ վարչապետի՝ քարոզարշավին այդքան շատ մասնակցելը վարչական ռեսուրսի կիրառում է, ի՞նչ կասեք այս մասին՝ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես այդպես չեմ մտածում: Վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, իրավունք ունի մասնակցելու քարոզչական գործընթացին, դա իր որոշելիքն է ինչքանով կմասնակցի, ինչքանով՝ ոչ»:

Թե վարչության մյուս անդամներն ինչո՞ւ չէին մասնակցում, օրինակ, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը՝ Հայկ Մարությանը պատասխանեց, որ դա ամեն մեկի որոշելու հարցն է:

Հարցին՝ վարչապետն ինչքա՞ն է ներկայացված լինելու ձեր ստացած ձայներում՝ թեկնածուն պատասխանեց՝ այդ հարցերը սոցիոլոգներին, ես սոցիոլոգ չեմ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարձագանքի այն քննադատություններին, որ ՔՊ անդամները հայհոյանքներ են ուղղել թեկնածուներից մեկի հասցեին՝ Մարությանն ի պատասխան ասաց. «Ես տեղյակ չեմ այդպիսի բաներից: Շատ ուժեր ասում են, որ իրենց հանդեպ այսպես-այնպես, ես այս կողմում եմ ու վստահաբար ասեմ, որ մեր թիմի հանդեպ շատ վատ ու սեւ PR-ի էլեմենտներ են օգտագործվել»:

Հարցին՝ եթե մեծամասնություն չձեւավորեք, անհրաժեշտություն կլինի կոալիցիա կազմել, բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում մյուսներին սեւացնելով՝ ո՞նց եք պատկերացնում ձեզ հետ ո՞ր ուժը կոալիցիա կկազմի՝ Հայկ Մարությանը պատասխանեց, որ ուժերին չեն սեւացրել. «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատի աշխատանքի: Անձամբ ինձ համար եւ մեր թիմի համար ամենակարեւորը մեր Երեւանը կառուցելն է ու մեր Երեւանը դարձնելը մեր երազանքների քաղաք: Դա ինչ ճանապարհով կլինի՝ կարեւոր չի, բոլորի պայծառ մտքերն անպայման օգտագործելու ենք»:

Լրագրողներն ասացին, որ ձեզ հետ շրջելիս ՀՀԿ-ական ընտրակեղծարարների հանդիպեցինք, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Մարությանը պատասխանեց, որ տեղյակ չի. «Երբ մենք շրջում էինք քաղաքում, մեզ միանում էին տարբեր մարդիկ, 90 տոկոսին չեմ ճանաչում, մեր ժողովուրդն է, ես իրավունք չունեմ ասեմ՝ մի միացեք կամ միացեք: Շարքային քաղաքացիներ են, ես բոլորին հարգանքով եմ վերաբերվում եւ ի տարբերություն ձեզ չեմ ճանաչում ՀՀԿ-ական ընտրակեղծարարներին»:

Հարցին՝ ձեզ համար Տիգրան Մուկուչյանն ընտրակեղծարար է, թե՞ ոչ՝ Հայկ Մարությանը պատասխանեց. «ԿԸՀ նախագահն է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/236101913921029/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930