Այսօր մինչեւ քվեարկության սկսվելը ոստիկանության թեժ գծին ընտրախախտումների մասին 93 տեղեկություն է ստացվել: Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի տվյալներով, 93 դեպքից
21-ը վերաբերել է կաշառք տալուն ու ստանալուն, ընտրողի ազատ կամքին խոչընդոտելուն, 17 դեպքը վերաբերել է ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը, հանձնաժողովների աշխատանքին, 1 դեպք լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 2 դեպք այլ տեսակի խախտումներ են, 2 դեպք վարչական իրավախախտումներ են եղել՝ պաստառներ են պոկվել եւ այլն, մեկ դեպքն էլ վերաբերել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն :
Պարոն Հակոբյանի խոսքով, 3 դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել, 2 դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին, 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում, 53-տեղեկություն ստուգման փուլում է, 28 դեպքով տեղեկությունները չեն հիմնավորվել, 2 դեպքով լուծման գործընթացում են:
Այսօր 08:00-ից մինչեւ 12: 00-ն ստացվել է իրավախախտման 10 տեղեկություն, մեկը վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտմանը, մեկ կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք է եղել, 3 դեպք ընտրացուցակների անճշտության, 5 այլ դեպք՝ կուտակումներ, տեղամասի տարածքում առանց պետհամարանիշի մեքենայի գտնվելուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ