Սոցցանցերի առանձին օգտատերեր քվեարկված քվեաթերթիկներ են նկարում և հրապարակում: Այն փաստը, որ քվեարկված քվեաթերթիկների լուսանկարները սոցցանցերում չհրապարակելու մեր կոչերից հետո որոշ մարդիկ շարունակում են այդ անել, վկայում է, որ նրանք միտումնավոր են այդ անում՝ փորձելով ստվեր նետել Երևանի ավագանու ընտրությունների օրինականության վրա:
Վահագ Հովակիմյան
ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի լիազոր ներկայացուցիչ