Նոր Նորք համայնքն այս պահին համեմատաբար հանգիստ է: Մաքրվել են պաստառները, մասնավորապես, շուկայի կանգառի գետնանցում միայն կենցաղային բնույթի հայտարարություններ են:
Համայնքի թիվ 143 դպրոցի 1-ին տեղամասի ճանապարհին, որտեղ գտնվում է 2/02 տեղամասը, 24 շենքի վրա դեռ մնացել էր լուսանկարում պատկերված քարոզչական այս թերթիկը:
Գայի պողոտայի վրա Նոր Նորք թաղապետարանի դիմացի էլեկտրասյանն էլ մնացել էր ավագանու մեկ այլ թեկնածուի քարոզչաթերթիկը:
Նոր նորքի առաջին կանգառից` Ջրաշխարհի առաջին կանգառում մնացել է ավագանու թեկնածուներից Հայկ Մարությանի երկու մեծադիր, երկու կանգառ վերեւ էլ` Արտակ Զեյնալյանի քարոզչական պաստառը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ