Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի արձանագրված ընտրախախտումները ժամը 8:00-ից մինչև 13:00-ը

Սեպտեմբեր 23,2018 13:33

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Երևանի արտահերթ ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնում Ավան վարչական շրջանում: Ժամը 13:00-ի դրությամբ Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները:

1/16

Տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ցուցակում անձի անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

1/14

Տեղամասում մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում քվեարկության կտրոնը անհատական կնիքով կնքվել է քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամի կողմից, հետագայում խախտումը շտկվել է: Կտրոնը սկսել է կնքել ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը:

1/17

Տեղամասում կինը օգնել է ամուսնուն կատարի քվեարկություն, և ամուսնու հեռանալուց հետո, կինը տեխնիկական սարքավորման մասնագետին ներկայացրել է ամուսնու անձնագիրը, որից հետո տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվել է կարմիր նշան: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանին, որը սկսել է իրականացնել քննություն:

1/18

Տեղամասում հանձնաժողովի անդամ Օսյան Արմինեն, վիճակահանության արդյունքի համաձայն 18:00-20:00 ժամանակահատվածում պետք է իրականացներ «ցուցակ 1» գործառույթը, սակայն հանձնաժողովի մյուս անդամ Ալիսա Սահակյանի հետ ներքին որոշմամբ փոխվել են իրենց գործառույթներով: Գրանցամատյանում արձանագրվել է ոչ թե վիճակահանության արդյունքը, այլ ներքին պայմանավորվածությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքը:

***

Հանձնաժողովի անդամը անձին գրանցել է լրացուցիչ ցուցակում՝ առանց համապատասխան փաստաթղթի, ապա հասկանալով իր սխալը՝ քաղաքացուն ուղարկել է համապատասխան տեղեկանք բերելու:

1/17

«Ցուցակ 1»- ի մոտ նստած հանձնաժողովի անդամը մինչև 10:30-ը ընտրողների ցուցակում նշել է ընտրողների անձնագրային տվյալները, ապա սկսել է սպիտակեցնող նյութով /շտրիխ/ջնջել:

1/19

Ընտրողը ցուցակում ստորագրել է այլ անձի անվան դիմաց, հանձնաժողովի անդամը որոշել է, որ ում անվան դիմաց ստորագրվել է, նա էլ կստորագրի շփոթված քաղաքացու փոխարեն: Այդ մասին արձանագրություն է կազմվել:

1/7, 1/9

«Իմ Քայլը» դաշինքից ներկայացած անձինք տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց սնունդ և ջուր են բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930