Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 11-ի դրությամբ 848.343 ընտրելու իրավունք ունեցողներից ընտրությանը մասնակցել է 79 686 քաղաքացի

Սեպտեմբեր 23,2018 13:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանի տվյալներով, ժամը 11:00-ի դրությամբ, 848.343 ընտրելու իրավունք ունեցողներից ընտրությանը մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39 տոկոսը:

Ըստ նրա՝ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 85.192 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 7796 անձ կամ 9,15 տոկոս է:

Ավան վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 39.994 է, բայց մասնակցել է 4377 անձ կամ 10,94 տոկոս:

Արաբկիր վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 97, 932 է, մասնակցել են 8 041 կամ 8,21 տոկոս:

Դավթաշեն վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 32 741 է, մասնակցել է 3445 անձ կամ 10,52 տոկոսը:
Էրեբունի Վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 94.069 է, քվեարկել է 8747 անձ կամ 9,30 տոկոսը:

Կենտրոն վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 96.476 է, մասնակցել է 7.026 անձ կամ 7,28 տոկոսը,
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 108.804 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 10,635 քաղաքացի կամ 9,77 տոկոս:

Նոր Նորք վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 101 124, մասնակցել է 10,187 հոգի կամ 10,7 տոկոսը՞

Նորք Մարաշ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 10.868, մասնակցել է 1072 անձ կամ 9,86 տոկոսը:

Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 8 301, մասնակցել է 954 անձ կամ 11, 49 տոկոսը:

Շենգավիթ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 113.850, մասնակցել է 12.328-ը կամ 10,83 տոկոսը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 58.992, մասնակցել է 5.078-ը կամ 8,61 տոկոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Թէ բա «848.343 ընտրելու իրաւունք ունեցողներից ընտրութեանը մասնակցել է 5.078 քաղաքացի կամ ընտրողների 9,39 տոկոսը»

    Յ.Գ. Սերգեյ Մերգելեանը երեւի շուռ եկաւ 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930