«Շատ կարեւոր օր է, հեղափոխությունից հետո, առաջին ընտրություններն են, ուզում եմ իմ վստահությունը հայտնեն, որ կանցնեն արդար, ազնիվ»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։
Նա քվեարկեց Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9/52 ընտրատեղամասում։ Տիկին Թարխանյանը կոչ արեց ակտիվ լինել եւ մասնակցել ընտրություններին՝ համոզված լինելով, որ այս ընթացքում Երեւանի բնակիչները հնարավորություն ունեցան ընտրել իրենց թեկնածուին։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի մասին ահազանգերին, տիկին Թարխանյանն ասաց, որ դրա մասին կխոսեն վաղը, իսկ այսօր չեն ցանկանում լարվածություն լինի ոչ ընտրողների, ոչ էլ թեկնածուների համար։
Տիկին Թարխանյանն ասաց, որ ահազանգեր չեն ստացել եւ մինչեւ օրվա վերջ, հավանաբար, չեն էլ ստանա։
Թարխանյանը, ինչպես ինքն ասաց՝ քվեարկել է հանուն բարեկարգ Երեւանի եւ երեխաների ապագայի համար։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ