Այսօր ժամը 12.00-ին Կենտրոն համայնքի 9/24 ընտրատեղամասում «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը քվեարկեց, ինչպես ինքն ասաց՝ հանուն լավ Երեւանի:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ընտրակաշառքների մասին ահազանգեր են լինում, ի՞նչ գնահատական կտա քաղաքապետի թեկնածուն: «Իրազեկ քաղաքացիների» միավորման ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, ոստիկանությունը ԲՀԿ-ի գրասենյակում երեկ խուզարկություն է կատարել, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Արարատ Զուրաբյանն այս առնչությամբ ասաց, որ չի հետեւել Իոաննիսյանի հայտարարությանը, ուստի չի կարող մեկնաբանել: Արարատ Զուրաբյանը ոստիկանությանը հորդորեց ստուգված ահազանգերի հետքերով գնալ, որպեսզի նման տպավորություն չստեղծվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ