Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանները օպերատիվ խրոնիկան թողած լծվել էին ԲՀԿ-ի օրինախախտում արած մարդկանց որսին». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 23,2018 12:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ չի կարծում, թե ԲՀԿ-ի Աջափնյակի գրասենյակում երեկ իրականացված խուզարկությունն անհիմն է եղել: Ավելի ուշ, նման կարծիք հայտնեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց, որ 12 օր` քարոզարշավի ընթացքում, «անորսալի Ջո» էին փնտրում ու չգտան եւ չեն էլ գտնելու, քանի որ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել. «Ոչ թե դուք վատ էիք աշխատում, դուք փայլուն էիք աշխատում: 12 օր ամբողջ ոստիկանական համակարգը հետեւել է մեր բոլոր ակտիվիստներին: Հիմա էլ բոլոր մեր շտաբերի դիմաց կանգնած եք»:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը մնում է համոզման, որ քարոզարշավի ընթացքում իրենց 300 ակտիվիստներին պարբերաբար ոստիկանության բաժանմունքներ «հրավիրելը», անհիմն է եղել, առանց որեւէ ահազանգի եւ ոստիկանապետը պետք է պատասխան տա: Քանի որ որեւէ դեպքով փաստ ներկայացված չի եղել, Նաիրա Զոհրաբյանը ենթադրում է, որ «ահազանգերը» չեն հաստատվել: Մեջբերում է վարչական շրջաններից մեկի ոստիկանապետի խոսքերը, որ ոստիկանությունն այդ օրերին ողջ օպերատիվ խրոնիկան թողած`լծվել է ԲՀԿ-ի`օրինախախտում արած «մարդկանց որսին»: Եթե սուտ մատնության հոդվածներով «ահազանգերի» հեղինակները չպատժվեն, Նաիրա Զոհրաբյանի մոտ հարց կառաջանա`ունի՞ իր հարգելի Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում հետագայում պաշտոնավարելու իրավունք:

Նաիրա Զոհրաբյանը միանում է Նիկոլ Փաշինյանի հորդորին, նորից համագործակցության ձեռք է մեկնում բոլոր քաղաքական ուժերին, բոլորին այսօր ցանկանում է արդար մրցապայքար, հույս ունի, որ վարչական ռեսուրս չի կիրառվելու, որեւէ ընտրողի ազատ կամքի վրա ճնշում չի լինելու. «Ընդամենը Երեւանի ընտրությունները չի տեղափոխվելու իշխող կուսակցության վստահության հանրաքվեի, ինչպես իրենք քարոզարշավի ամբողջ օրերին արեցին»:

Երեկ ԲՀԿ-ի պատգամավորների հետ միջադեպից հետո, Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ավագանու ցուցակի 33-րդ համարը`Աշոտ Անդրեասյանը, ֆեյքերով արշավ է իրականացնում սոցիալական ցանցերում: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի ճանաչում այդ տղային. «Մեր երիտթեւում շատ Աշոտներ կան, ես չեն կարող 195 համարին ամբողջապես, անգիր հիշել: Դանիել Իոաննիսյանը, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ունի բոլոր հնարավորությունները`դիմելու իրավապահ մարմիններին եւ, ինչպես ես եմ հետամուտ լինելու, որ իրավական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են կոռեկտ քարոզարշավի իրավական, քաղաքական, բարոյական բոլոր նորմերը, ենթարկվեն պատասխանատվության»:`

Կազդե՞ն այս իրադարձությունները, ԲՀԿ-ի`արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման վրա, հարցին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ նման նախագիծ դեռեւս չի ներկայացվել խորհրդարանին: Կներկայացվի`կքննարկեն: Դիտարկմանը`եթե հասարակություն դուրս գա փողոց եւ քաղաքական ուժերից պահանջի, Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց, որ անբարո է համարում, եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ իր թիկունքում կանգնած հասարակության հատվածին հանի փողոց եւ պահանջներ ներկայացնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930