Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Կրծքանշանը  քարոզչական քայլ դիտարկելն անտրամաբանական եմ համարում»

Սեպտեմբեր 23,2018 11:51

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, թե ահազանգ են ստացել այն մասին, որ Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել, ինչը դիտարկվում է որպես քարոզչություն և վարչական իրավախախտում: Ըստ նրա. դիտորդը նաև ահազանգել էր, որ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է դիտորդի գործունեությանը:

Aravot.am-ի հետ զրույցում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը մեկնաբանելով  հնչեցված ահազանգը, նշեց «Ինչ վերաբերվում է «Լուսավոր Հայաստանի» կրծքանշանին, այն  մշտապես ամրացված է մեր կուսակցության անդամների հագուստին, բայց եւ այնպես դա քարոզչական քայլ դիտարկելն անտրամաբանական եմ համարում: Այդ սիմվոլիկան  որեւէ կերպ այս ընտրություններին չի օգտագործվել: Այդուհանդերձ, ես խնդրել եմ մեր հանձնաժողովի անդամին հանել այդ կրծքանշանը` լրացուցիչ շահարկումներից խուսափելու համար, բայց այդտեղ վարչական իրավախախման մասին խոսելն անիմաստ է, անհնար է դա ասոցացված համարել այս ընտրությունների հետ»:

Ինչ վերաբերվում է հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգին, այս մասին էլ Դավիթ Խաժակյանն ասաց հետեւյալը. «Ես բացառում եմ, որ մեր հանձնաժողովի անդամների կողմից նման բան լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930