Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը եւ ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ եւ որեւէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի թիվ 78 դպրոցում տեղակայված 4\35 տեղամասում:
Անդրադառնալով երեկ ԲՀԿ-ի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող շտաբում տեղի ունեցած խուզարկությանը եւ ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կոչին`ուղղված ոստիկանությանն ու ԱԱԾ-ին`եթե գաղտնալսելու հնարավորություն ունեն`թող գաղտնալսեն եւ իմանան, թե ովքե՞ր են զանգահարում քաղաքացիներին եւ ասում, որ Երեւանի ավագանու ընտրություններում պետք է քվեարկել Հայկ Մարությանի օգտին, Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ն կատարում է իր աշխատանքը`իր գործառույթների շրջանակում եւ ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին»: Նա հավաստիացրեց, որ եթե ԱԱԾ-ն ստանա ահազանգ, որը հնարավորություն կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել եւ մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, դա իրենք կանեն առանց հապաղելու եւ անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական ուժի մասին է խոսքը, կամ որ թեկնածուի:
Նկատեցինք`թեկնածուներից մեկն ահազանգել է լռության օրն իրականացվող կոնկրետ միջոցառումների մասին եւ սպասում է ոստիկանության ու ԱԱԾ-ի արձագանքին: Արթուր Վանեցյանը մանրամասնեց`այդ գործառույթները դրված են ոստիկանության վրա, ոստիկանությունն աշխատում է ու չի կարծում, թե ԱԱԾ-ն պետք է խառնվի ընտրական գործընթացներին:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փաստօրէն Նաիրա Զոհրաբեանն ու Արթուր Վանեցեանը նոյն ընտրատեղամասում քուէարկեցին (#78, 4/35): Աչքիս էս մարդուն նորից հետեւում են:
Յ.Գ. Շուտով՝ Վանեցեանի քուէարկած քուէաթերթիկի լուսանկարը՝ YerevanToday-ում 🙂 (կատակ է)