Լրահոս
Օրվա լրահոսը

«Է, թող պահանջի. դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է». Վալերիյ Օսիպյանը՝  Նաիրա Զոհրաբյանի՝ իր հրաժարականի պահանջի մասին

Սեպտեմբեր 23,2018 10:38

«Ոստիկանության բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում էին: Գործն օրենքով ընթացքի մեջ է: Ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,- Նուբարաշենում Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԲՀԿ գրասենյակում ոստիկանների կատարած գործողություններին, այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հստակեցմանը՝ ընտրակաշառքի փաստի մասին ահազանգը հաստատվե՞ց, ոստիկանապետը պատասխանեց. «Այդ փաստն ուսումնասիրության մեջ է: Հենց որևէ բան լինի, պարզաբանումներ հետագայում կտրվեն»:

Հիշեցմանը՝ Նաիրա Զոհրաբյանը կատարվածը համարել է ր սուտ մատնություն և կոչ էր արել քրեական գործ հարուցել, Վալերիյ Օսիպյանն այսպես պատասխանեց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը տիրապետում է ողջ ՀՀ-ի օպերատիվ իրավիճակին: Ցանկացած ահազանգ, գրառում, որ տեղի է ունենում մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Ի՞նչ է նշանակում չգնանք ահազանգի հետքերի հետևից»:

Հիշեցմանը՝ Նաիրա Զոհրաբյանը պահանջում է իր հրաժարականը, Վալերիյ Օսիպյանն այսպես արձագանքեց. «Է, թող պահանջի»:

Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց՝ այս պահին ընտրությունների ընթացքը նորմալ է, ընտրախախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ ոստիկանապետը հավաստիացրեց՝ այս անգամ լիարժեք մաքուր ընտրություններ են անցկացվելու:

Հարցին՝ հանուն ինչի՞ այսօր քվեարկեց, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Այսօր քվեարկեցի հանուն մեր երեխաների լավ, բարեկարգ, գեղեցիկ, օրինապաշտ և բոլոր հայերի մայրաքաղաք Երևանի համար»:

Լրագրողների հարցերին՝ ելնելով որոշակի պահանջներից ինչպես Արթուր Վանեցյանը տեղափոխվեց ՀՀ կառավարական ամառանոց, ինքը չի՞ պատրաստվում տեղափոխվել Նուբարաշենից, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի տեղ չեմ պատրաստվում տեղափոխվել: Բնակվում եմ այստեղ՝ Նուբարաշենում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930