Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը համարում է կանխակալ

Սեպտեմբեր 23,2018 10:32

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դուրս է կազմակերպության մանդատի շրջանակներից: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական պարտականությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերպության շրջանակից: Հայաստանի քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ և կանխակալ է, և բացառությամբ Հայաստանի, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ-երկրների դիրքորոշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսում է, որ ՀԱՊԿ քարտուղարը չի հիշատակում այն մասին, որ հայկական կողմից է հարված հասցվում ադրբեջանական դիրքերին և խորհուրդ է տալիս նրան նախ ծանոթանալ Հայաստանի վարչապետի «անհեթեթ և հակասական հայտարարություններին, որոնք նպաստում են բանակցային գործընթացի խախտմանը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930