Սեպտեմբերի 23-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 42-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Գ., 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվելով՝ հայտնվել ծառերի մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է. Գ.-ը և ուղևոր Գ. Ի.-ը (1982 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ