Սեպտեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադ համալիր):
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ճեպազրույցից հետո մշակութային անակնկալ միջոցառմամբ ազդարարվեց ծրագրի մեկնարկը:
2018 թվականը նշվում է որպես Մշակութային ժառանգության եվրոպական տարի: Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակություն