Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կարող է սեփական ուժերով ապահովել իր ռազմական պահանջների 65%-ը. Էրդողան

Սեպտեմբեր 22,2018 22:19

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է ապահովել իր ռազմական արդյունաբերության պահանջների 65%-ը:

«Թուրքիան որոշել է հրաժարվել տանկեր, ուղղաթիռներ և անօդաչուներ գնելուց և նախաձեռնել է սեփական տեխնոլոգիաների մշակում և արտադրություն: Շնորհիվ այդ նախաձեռնության՝ Թուրքիան կապահովի ռազմական արդյունաբերության ոլորտում իր պահանջների 65%-ը»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ այս պահին Թուրքիան շարունակում է ավելի քան 600 նախագծեր այդ ոլորտում:

«Անկեղծ ասած՝ եթե Թուրքիան դուրս չկար այդպիսի մակարդակ ռազմական արդյունաբերության ոլորտում, ապա մեծ դժվարությունների կբախվեր երկրի ներսում և դրանից դուրս գործողություններ անցկացնելիս»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը կոչ է արել ամբողջ աշխարհի թուրք գիտնականներին ներդրում ունենալ Թուրքիայի գիտատեխնիկական բեկման մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930